«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ԹՈՒՐՔԵՐՆ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՆ ՏՊՈՒՄ

Վրաստանի սահմանապահները Սեւ ծովի վրացական ջրերում կալանել են թուրքական նավՙ բեռնված 25 հազար անձնագրերով։

Աբխազիայի վտարանդի կառավարության անվտանգության նախարար Լեւան Կիկնաձեն ասաց, որ թուրքական մի ընկերություն աբխազերենով եւ ռուսերենով «այսպես կոչված Աբխազիայի Հանրապետության» անձնագրեր է տպում, իսկ Վրաստանի անվտանգության խորհրդի անդամ, Աբխազիայի վտարանդի կառավարության ղեկավար Թամազ Նադարեիշվիլին ցույց տվեց այդ անձնագրի օրինակը։

Թուրքիան պաշտոնապես չի ճանաչել դե ֆակտո անկախ Աբխազիան, մյուս կողմիցՙ տնտեսական ակտիվ համագործակցություն է ծավալում Սուխումի իշխանությունների հետ։

Կիկնաձեի ասելովՙ միայն այս տարի վրաց սահմանապահները կալանել են Աբխազիա մեկնող մոտ տասը նավՙ բեռնված թուրքական ապրանքներով։

Այս փաստն ուշագրավ է նրանով, որ Թբիլիսիի իշխանություններն Անկարային բողոքի նոտա չեն հղում։

Անցյալ տարի ապրիլին Թուրքիայի պետնախարար Մեհմեթ Քեջեջիլերը Թբիլիսիում Էդուարդ Շեւարդնաձեին հանդիպելուց հետո խոստացել էր, որ «թուրքական նավերը կդադարեցնեն Աբխազիայի հետ անօրինական առեւտուրը»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4