«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ ՈՍԿԵՐՉԻՆ ՍՊԱՆԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ

Հուլիսի 5-ին Մանթաշյան փողոցի 12 շենքի թիվ 11 բնակարանում հայտնաբերվել էր Ներսես Կլնջյանի կիսաայրված, մարմնական բազմաթիվ վնասվածքներով դիակը։ Դատախազության եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հուլիսի 10-ին պարզվել է, որ հուլիսի 5-ի երեկոյան քաղաքացիներ Արթուր Գալստյանը (1981 թ. ծնված) եւ Միքայել Մարտիրոսյանը (1979 թ. ծնված) գալով հանցավոր համաձայնությանՙ Ն. Կլնջյանի վստահությունը չարաշահելով, մուտք են գործել վերջինիս բնակարան, որտեղ Ն. Կլնջյանին սպանելուց հետո հափշտակել են շուրջ 1 կգ ոսկյա զարդեր եւ գումար։ Այրելով բնակարանը եւ դիակըՙ դիմել են փախուստի։

Գողոնն առգրավված է։

Ա. Գալստյանը եւ Մ. Մարտիրոսյանը ձերբակալված են։

Քննությունը վարում է Երեւանի դատախազությունը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4