«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2003-07-09 | #130, 2003-07-10 | #131, 2003-07-11


ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺՆՈՒՄ Է, ԻՍԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՊԱԼՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ ԵՆ

ԲԱՔՈՒ, 10 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կտրուկ վատթարացել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։ Երեքշաբթի ուշ գիշեր պետության ղեկավարին շտապ հասցրել են Թուրքիայի ռազմա-բժշկական ակադեմիայի «Գյուլհանե» կլինիկա։ Թերթի տվյալներով, նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրան վիրահատելու են սրտախթանիչը փոխելու համար։ Թուրքական գործակալությունները հաղորդել են ադրբեջանցի նախագահի հոսպիտալացման բոլոր մանրամասները, թեեւ նրա մամլո ծառայությունը փորձում էր նախագահի հոսպիտալացումը ներկայացնել իբրեւ պլանային, նախագահի առողջության վատթարացման հետ կապ չունեցող։ Ընթացիկ տարում Հեյդար Ալիեւը արդեն եղել է «Գյուլհանեում» մայիսի սկզբին, այն բանից հետո, երբ կորցրել էր գիտակցությունը հրապարակային ելույթի ժամանակ։

Թերթի համաձայն, նախագահի առողջության վատթարացման առնչությամբ սպառնալիքի տակ են հայտնվել Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որ նախատեսված են հոկտեմբերի 15-ին։ Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն, որ Հեյդար Ալիեւն ինքն է մտցրել արդեն հաստատված օրենսգրքում, իր հրաժարականի կամ առողջության վատթարացման դեպքում ընտրությունները կարող են շտապ կարգով չեղյալ հայտարարվել, իսկ հետո նշանակվել կրկին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4