«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2003-07-16 | #135, 2003-07-17 | #136, 2003-07-18


«ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԸ» ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին 1-2 ամիսների ընթացքում «Հայներարտբանկը» սկսել է վերադարձնել հաճախորդների ավանդները։ Տեղեկացնելով, որ այսուհետեւ բանկին ի պահ տրված գումարներին տոկոսադրույքներ չեն ավելանալու, հաճախորդներին առաջարկվում է հետ ստանալ իրենց գումարները։ Հայտնի է դարձել նաեւ, որ ապագայում 10 հազար դոլարից ցածր գումարը որպես ավանդ չի ընդունվելու, իսկ նշված եւ ավելի գումարներին տարեկան ավելանալու է 5 տոկոս։

Հիշեցնենք, որ «Հայներարտբանկի» քաղաքականության այս փոփոխությանը նախորդել էր նախկին ղեկավարության (տնօրենՙ Բագրատ Ասատրյան) փոփոխումը։

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ փոփոխությունները հասարակության մեջ ցնցումներ չեն առաջացնում։ Միաժամանակ անհասկանալի է մնում բանկի ղեկավարության կողմից հրապարակային պարզաբանումներից խուսափելը։

Եվ ընդհակառակը։ Բնավ զարմանալի չէր (նկատի ունենալով, թե բանկն ում է պատկանում) նման դեպքերում սովորաբար ակտիվորեն հանդես եկող որոշ լրատվամիջոցների համեստորեն լռելը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4