Հայ թատրոնն ու կինոն ցավալի կորուստ կրեցին. 74 տարեկան հասակում մահացավ սիրված կատակերգակ դերասան Արմեն Խոստիկյանը։ 1929 թ. Երեւանում ծնված դերասանը Սունդուկյանի մայր թատրոնի դերասանական կազմի անդամ էր դարձել 1951 թվականին, Երեւանի թատերական ինստիտուտը ավարտելուց անմիջապես հետո։ Այնուհետեւ սկսվել էր նրա արտիստական բեղուն կյանքը, հետզհետե մարմնավորելով հայ եւ օտար դասական հեղինակների հերոսներինՙ Փիլո, Հարութ Անվերջ, Ֆերդիշչենկո, Ֆուշե եւ ուրիշներ։ Միաժամանակ հանդես է եկել մեծ ժողովրդականություն վայելող ֆիլմերումՙ «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» եւ ուրիշներ։ Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։
1987 թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000 թ. պարգեւատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, ի հավելումն նախապես ստացած Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանն ու այլ պարգեւների։