Ի՞նչ ճակատագրի արժանացան այն հայերը, որոնք 1915-ին խուսափեցին անմիջական կոտորածներից։ «Դեպի անապատ։ Էջեր իմ հուշագրությունից» հատորը պատմում է եղերական ոդիսականը մի հայ ընտանիքի, որն Արեւմտյան Թուրքիայի Չորում քաղաքից տեղահանվելով բռնել է աքսորի ճամփան դեպի Հորդանանի ամայի տարածքները։
Սկզբնական շրջանում օրագրի տեսքով ներկայացված գրառումները, որոնք կատարել է 15-ամյա Վահրամ Տատրյանըՙ ծնողների եւ այլ վերապրողների հուշերի հիման վրա, հետագայում հայերեն են հրատարակվել։ Բայց այս անգամ, ըստ «Կորոտբուքս» հրատարակչությունից ստացած հաղորդագրության, Հակոբ Հաչիկյանի թարգմանությամբ, Արա Սարաֆյանի խմբագրությամբ եւ նախաբանով անգլերեն է լույս տեսնելու օգոստոսի 18-ին։ Գիրքը բաղկացած է 416 էջից։
Հ. Ծ.