«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ԴՈԿՏՈՐ ԽԱԹՈՒՆ

Թեմիզճյանը միջմշակութային խորհրդի անդամ

Կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթը վկայաբերելով Մոնրեալի քաղաքապետարանի հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ քաղաքի միջմշակութային խորհրդի նորանշանակ անդամների թվում է հայազգի դոկտ. Խաթուն Թեմիզճյանը։ 300 թեկնածուներից դիվանն ընտրել է տասնհինգ հոգու, որոնք տարբեր փոքրամասնությունների պատկանող փորձառու անձնավորություններ են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ասպարեզներում։

Դոկտ. Խաթուն Թեմիզճյան-Պետրոսյանը Մոնրեալի համալսարանի էթնիկական ուսման կենտրոնում մայրենի լեզուների բաժնի պատասխանատուն է։ Որպես խորհրդատու աշխատում է նաեւ կանադական «Թարգմանիչների ուխտ», «Թերեզ Գասկրեն» եւ մի շարք այլ հիմնարկներում։ Հիմնադիր-ատենապետուհին է Կանադայի հայ կանանց միության, որը մշակութային ձեռնարկումների շնորհիվ մեր ձայնը լսելի է դարձրել ՄԱԿ-ում, եւ խորհրդականՙ Նախիջեւանի հայրենակցական միության։

Նորընտիր խորհրդի անդամները, ըստ թերթի լրատվության, իրավունք են ունենալու նոր գաղափարներ ու առաջարկներ ներկայացնելու Մոնրեալի գործադիր մարմնինՙ միջմշակութային հավաքական կյանքն առավել արդյունավետ դարձնելու համար։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4