«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ՄԵԾԱՐԱՆՔ ԵՐԳՉՈՒՀԻ ԷԼԻԶ ԹԱՇՃՅԱՆԻՆ

Երգչուհի Էլիզ Թաշճյանը սիրված անուն է սփյուռքում, տարիների ընթացքում հայ երգի հմայքը տարածելով գրեթե բոլոր հայաբնակ վայրերում, նա հռչակ եւ բարի համբավ է ձեռք բերել։ Վերջերս Լոս Անջելեսի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան Կեդրոնի Տիկնանց վարչության նախաձեռնությամբ Բոյաջյան սրահում տեղի ունեցած մեծարանքի երեկոյի սիրելի հյուրն էր Էլիզ Թաշճյանը։ Ատենապետուհի Անժել Գարայանի բացման խոսքից հետո Պոպ Պարսամը ներկայացրել է հյուրին։ Ապա եւ հաջորդաբար ելույթ ունեցողներըՙ Ամերիկայի Արեւմտյան թեմի տիկնանց ատենապետուհի Լիլի Պալյանը, Վիկտորյա Թարյանը, Հովիկ Մելիտոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե արք. Հովսեփյանը, գնահատել են շնորհալի երգչուհուն։ Դոկտ. Կարպիս Տեր-Եղիայանը Էլիզ Թաշճյանին պարգեւատրել է հատուկ գնահատագրով։

Իր շնորհակալությունը երգչուհին հայտնել է խորապես զգացված եւ հուզմունքով, Հենրիկ Անասյանի «Ափ մը հող» երգի կատարումից հետոՙ պատգամելով ներկաներին «սիրել միմյանց»։ Երեկոյի հաճելի ընթացքին նպաստել են դաշնակահար Ժակ Գոճյանի եւ ասմունքող Անահիտ Մարտիրոսյանի շնորհալի կատարումները։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4