«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


ԷՌՆԵԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 23 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Ուրուգվայի ռադիո «Արմենիայի» աշխատակից Դիեգո Կարամանուկյանը Մոնտեվիդեոյից հաղորդել է, որ «Արգենտինայի տնտեսական հարցերով Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Էդվարդո Էռնեկյանին կալանքի տակ առնելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ դատավոր Խուլիո Գրուսիանիի որոշումները։ Էռնեկյանի փաստաբանները հայտնել են, որ Էռնեկյանը կարող է ԱՄՆ-ից վերադառնալ Արգենտինա ու ներկայանալ դատարան։ Էռնեկյանի գործի վարույթը ստանձնել է նոր դատավոր Խուլիո Սպերյոտին։ Տնտեսական հարցերով Գերագույն դատարանի պահանջով Էռնեկյանն իր պաշտպանների միջոցով պետք է վճարի մոտ 5 մլն. դոլար որպես գրավ»։

Նշենք, որ Արգենտինայում դատական գործերը սովորաբար երկար են տեւում։ Դատական ստորին ու վերին ատյանների միջեւ ի հայտ են գալիս տարաձայնություններ, ընդունվում են իրարամերժ որոշումներ, որոնց կարգավորումը ամիսներ ու երբեմն տարիներ է պահանջում։ Չի բացառվում, որ նույն դանդաղ հունով ընթանա նաեւ Էռնեկյանի գործը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4