ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում սեփականության իրավունքի անվճար գրանցման ժամկետը ավելացրել է 3 ամսովՙ վերջին ժամկետ սահմանելով 2003թ. նոյեմբերի 5-ը։