«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2003-07-22 | #139, 2003-07-23 | #140, 2003-07-24


«ՄՈՒՍԱՎԱԹԸ» ՂԱՐԱԲԱՂԻՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մուսավաթ կուսակցությունը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով գտնում է, որ Լեռնային Ղարաբաղին կարող է տրամադրվել ինքնավարությունՙ ընդարձակ ինքնակառավարում քաղաքացիական, մշակութային եւ տնտեսական հարցերում»,- ասաց Ադրբեջանի նախկին փոխվարչապետ, ընդդիմադիր գաղափարախոս Հիքմեթ Հաջիզադենՙ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից այսօր կազմակերպված ինտերնետ on-line ասուլիսում (www.caucasusjournalists.net)։

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հայերին պետք է տրվեն բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, նաեւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող եվրոպական փաստաթղթերում։ «ԼՂ-ի հայերը կկարողանան ունենալ ամենալայն կապերը Հայաստանի հայերի հետ, բոլոր ազգությունների փախստականներըՙ վերադառնալ իրենց տները»,- նշեց Հաջիզադեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4