Հարգելի պրն խմբագիր
Ձեր թերթը ս. թ. հուլիսի 25-ի թիվ 141-ում տպագրել է ֆրանսահայ Լեւոն Մոմջյանի «Մի՞թե հանրային հեռատեսիլը մեր հայելին է» հոդվածը։
Ուզում եմ նշել, որ հիմնականում համաձայն եմ դիտողություններին եւ քննադատությանը։ Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 22-ից Հանրային հեռուստատեսությունը սկսում է նոր եթերաշրջան, եւ հուսով եմ, որ հաղորդումների նոր ցանցը եւ սպասվող բարեփոխումները որոշակի չափով կշտկեն եղած թերությունները։
Շնորհակալություն եմ հայտնում այդ հոդվածի տպագրության համար։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահՙ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ