«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի «Գալաթասարայը»
Դեռ նոր են ավարտվել չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները, սակայն արդեն հայտնի են 3-րդ փուլի զույգերը։ Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ որակավորման 3-րդ փուլի մասնակիցների վիճակահանությունը։ Նախապես հայտնի էին այն թիմերը, որոնք բարձր վարկանիշի շնորհիվ վիճակահանության ժամանակ առանձնացվել էին։ Այդ թիմերն էին Մոսկվայի «Լոկոմոտիվը», «Լացիոն», «Սելթան», «Դեպորտիվոն», «Գալաթասարայը», Դորտմունդի «Բորուսիան», «Չելսին», «Նյուքասլը», ԱԵԿ-ը, Կիեւի «Դինամոն», «Այաքսը», «Գլազգո ռեյնջերսը», «Սպարտան», Մարսելի «Օլիմպիկը», ինչպես նաեւ «Սելթիկ»-«Կաունաս» եւ «Անդերլեխտ»-«Ռապիդ» զույգերի հաղթողները։
Վիճակահանության քմահաճույքով Սոֆիայի ԲԿՄԱ-ի նկատմամբ հաջողության հասնելու դեպքում «Փյունիկի» մրցակիցը կլինի Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայը», որը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ Առաջին խաղը կկայանա մրցակցի դաշտում։
Ներկայացնում ենք որակավորման 3-րդ փուլի զույգերին։
«Աուստրիա» Ավստրիա-«Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա
«Բրյուգե» Բելգիա-«Բորուսիա» Դ., Գերմանիա
«Լացիո» Իտալիա-«Բենֆիկա» Պորտուգալիա
«Գրասհոպերս» Շվեյցարիա-ԱԵԿ Հունաստան
ԲԿՄԱ Ռուսաստան-«Վարդար» Մակեդոնիա զույգի հաղթող-«Սպարտա» Չեխիա
ՄՏԿ-ՀԻԿ եւ «Կաունաս»-«Սելթիկ» զույգերի հաղթողները
«Ռեյնջերս» Շոտլանդիա-«Կոպենհագեն»-«Սլիմա» զույգի հաղթող
«Շերիֆ»-«Շախտյոր» զույգի հաղթող-«Լոկոմոտիվ» Ռուսաստան
«Դինամո» Կիեւ-«Մարիբոր»-«Դինամո» Զագրեբ զույգի հաղթող
«Բոգեմիանս»-«Ռուսենբորգ» զույգի հաղթող-«Դեպորտիվո» Իսպանիա
«Ժիլինա»-«Մաքաբի» զույգի հաղթող-«Չելսի»
«Սելթա»-«Լեոտար»-«Սլավիա» զույգի հաղթող
«Պարտիզան»-«Յուրգորդեն» զույգի հաղթող-«Նյուքասլ»
«Ռապիդ»-«Անդերլեխտ» եւ «Վիսլա»-«Օմոնիա» զույգերի հաղթողները
«Տիրանա»-«Գրաց» զույգի հաղթող-«Այաքս»
Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 12-13-ին զույգերում առաջինը նշված թիմերի դաշտերում։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան 2 շաբաթ անց։