Ամերիկյան Ստենֆորդ քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ է ունենում շվեյցարահայ թենիսիստուհի Մարի-Գայանե Միքայելյանը։ Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարելուց հետո Միքայելյանը երկրորդ փուլում անակնկալ մատուցեցՙ պարտության մատնելով մրցաշարի թիվ 6 ռակետ Շոնեսուն։
Առաջին խաղափուլն ավարտվեց Շոնեսու օգտին (6-3), սակայն հաջորդ երկու մրցափուլերում Միքայելյանը կարողացավ հաղթել ահեղ մրցակցուհուն եւ մտավ 3-րդ փուլ։
Այս մրցաշարի հաղթողի հավակնորդուհիներից մեկըՙ Կիմ Կլիյստերսը միեւնույն 6-1, 6-1 հաշվով առավելության հասավ Լուիի նկատմամբ։ Պայքարից դուրս մնաց ռուսաստանցի Ժիդկովանՙ պարտվելով Վենտո-Կաբչիին (1-6, 3-6)։