«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2003-07-24 | #141, 2003-07-25 | #142, 2003-07-26


ԴԵՍՊԱՆ ՕՐԴՈՒԵՅՆ ԸՆԴԳԾՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 25-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյին։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության խնդիրների, ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Հայաստանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացված «Համատեղ լավագույն ջանք-2003» զորավարժություններին։ Դեսպանի կողմից ընդգծվեց միջոցառման կազմակերպման պատշաճ մակարդակը, ինչպես նաեւ հայկական ստորաբաժանման բարձր պատրաստվածությունը։ Քննարկվեցին նաեւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակը եւ Հայաստանի մարդասիրական ականազերծման կենտրոնի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները։

Նույն օրը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց նաեւ Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարկո Կլեմենտեին։ Նախարարը շնորհավորեց դեսպանին բարձր եւ պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա լուրջ ավանդ կներդնի հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում։

ՀՀ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4