«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2003-07-24 | #141, 2003-07-25 | #142, 2003-07-26


ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՈՒԵԼԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՃՆՇՈՒՄ ԲԱՆԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱՙ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Մինչ Մ. Նահանգների պետքարտուղարը երեկ պատրաստվում էր Վաշինգտոնում հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ, նախորդ օրն ամերիկյան Կոնգրեսի հայամետ բազմաթիվ անդամներՙ Ջո Նոլենբերգի եւ Ֆրանկ Փալոնեի գլխավորությամբ, խնդրել են պետքարտուղարին հանդիպման առիթն օգտագործել Թուրքիայից պահանջելու, որ վերացնի Հայաստանի շրջափակումը եւ վերաբացի իր սահմաններն այս երկրի հետ, հաղորդում են Վաշինգտոնից Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակից։ Հուլիսի 23 թվակիր նամակում կոնգրեսականները Քոլին Փաուելին հիշեցրել են, որ Մ. Նահանգների նախորդ թե ներկա վարչությունները միշտ էլ պահանջել են Անկարայից վերացնել Հայաստանի շրջափակումը եւ բնականոն դարձնել իր հարաբերությունը հարեւան երկրի հետ։ «Պետք է օգտագործել Մ. Նահանգների եւ Թուրքիայի միջեւ եղած կապերն ապահովելու համար Անկարայի համագործակցությունը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում», նշել են կոնգրեսականներն իրենց նամակում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4