ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հուլիսին Երեւանի մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները կիրառել են արհեստական հղիության մի այնպիսի մեթոդ, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Համաձայն այդ մեթոդիՙ սաղմը զարգանում է փորձանոթի մեջ, ապա նորՙ բնականոն ուղիով։ «Նման հղիությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ այն փաստը, որ այսօր կիրառվում է նաեւ մեզ մոտ, դա արդեն հպարտություն է», ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգի Օկոեւը։
Նշենք, որ Երեւանում կիրառված նման հղիության վերջնական արդյունքները պարզ կդառնան մարտ ամսին։