«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


«ՄԻԿԱՆ» ՎԵՐԱԳՏՆՈՒՄ Է ԻՐ ԽԱՂԸ

Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Ոսկեհատում «Միկայի» եւ «Շիրակի» միջեւ կայացած խաղն էր։ Վերջին հանդիպումներում վերելքով հանդես եկող «Միկայի» ֆուտբոլիստները սկզբունքային մրցախաղում էլ իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին։ Եվ դա այն դեպքում, երբ «Միկայի» կազմում բացակայում էին մի քանի ֆուտբոլիստներ։ Առաջին հերթին դա վերաբերում է թիմի գլխավոր ռմբարկու Արամ Ոսկանյանին, որը մեկնել է Կալինինգրադ եւ մինչեւ մրցաշրջանի ավարտը հանես է գալու «Բալթիկայում»։ Չնայած դրան, «Միկան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ Արդեն 4-րդ րոպեին Արտաշես Ադամյանը բացեց հաշիվը, իսկ մինչեւ ընդմիջում Դավիթ Գրիգորյանը 2-րդ գոլը խփեց։ Ընդմիջումից հետո էլ «Միկան» մեկ անգամ հասավ առավելության։ Կրկին աչքի ընկավ Արտաշես Ադամյանը։ Այսպիսով, ՀՀ ներկայիս գավաթակիրը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ այդ հանդիպումներում դարպասը պահելով անառիկ։ Այդ հաղթանակի շնորհիվ «Միկան» ընդհուպ մոտեցավ առաջատարներին, ինչն, անշուշտ, ավելի հետաքրքրական կդարձնի մեդալների համար մրցավեճը։

«Բանանցի» ֆուտբոլիստները «Դինամոյի» հետ խաղում աչքի ընկան բարձր արդյունավետությամբ։ Խաղն անցավ «Բանանցի» բացահայտ առավելությամբ։ Կրկին իր արդյունավետ խաղով առանձնացավ ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Արա Հակոբյանը, որը 5 անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Իրենց գոլերի հաշիվը «Բանանցում» բացեցին նաեւ թիմի ուկրաինացի լեգեոներներ Կոնդրաշչենկոն, Գիբալյուկն ու Կուչերը։

Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից առաջ վերջին փորձամրցումն անցկացրեց «Փյունիկը»։ Ընդհանրապես գովելի է ռումինացի մարզիչ Ստոյկիցայի գործելակերպը, որը պատասխանատու հանդիպումներից առաջ չի դիմում ֆուտբոլի ֆեդերացիային առաջնության հերթական խաղը հետաձգելու խնդրանքով։ Իսկ նման դեպքերը նախորդ տարիներին եզակի չէին։ Ճիշտ է, այդ հանդիպումներում Ստոյկիցան հիմնականում խաղադաշտ է դուրս բերում թիմի պահեստային խաղացողներին։ «Լեռնագործի» հետ խաղում էլ նույնը կրկնվեց։ Բավական ժամանակ «Փյունիկը» չէր կարողանում գտնել մրցակցի դարպասի բանալին։ Եվ միայն խաղավերջում կոտրեց «Լեռնագործի» ֆուտբոլիստների դիմադրությունը։ Հաջողությունում իր մեծ ավանդն ունեցավ վերջերս թիմ վերադարձած Դիավարա Մամադուն, որն ընդմիջումից հետո մտնելով խաղադաշտ, զգալի աշխուժություն մտցրեց չեմպիոնի հարձակողական գործողություններում։

Ոչ մի կերպ չի հաջողվում «Արաքսին» միավոր վաստակել։ Թիմը հենց մեկնարկից հանգրվանել է աղյուսակի վերջին հորիզոնականում եւ հիմնականում միավորներ բաժանողի դեր է կատարում։ Հերթական տուրում էլ սեփական հարկի տակ հյուրընկալելով «Կոտայքին», «Արաքսը» կրկին գլխիկոր հեռացավ խաղադաշտից։

Խաղերի արձանագրություններից

«Միկա»-«Շիրակ»ՙ 3-0

Արտաշես Ադամյան (4, 59), Դավիթ Գրիգորյան (38)։

«Բանանց»-«Դինամո»ՙ 9-0

Նիկոլայ Գիբալյուկ (21), Ալեքսանդր Կուչեր (27), Արա Հակոբյան (50, 66, 71ՙ 11 մ, 73, 88), Դմիտրի Կոնդրաշչենկո (63), Արամ Հակոբյան (90)։

«Արաքս»-«Կոտայք»ՙ 0-2

Արշակ Ամիրյան (61), Վադիմ Կագրամանով (67)։

«Փյունիկ»-«Լեռնագործ»ՙ 2-0

Ռաֆայել Նազարյան (71), Լեւոն Փաչաջյան (85)։

Մրցաշարային աղյուսակ

ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ13103040-533
2. Բանանց1392232-729
3. Շիրակ1381424-1225
4. Միկա1380522-1424
5. Կոտայք1152413-1517
6. Լեռնագործ122289-238
7. Դինամո122198-307
8. Արաքս1301122-441

Ռմբարկուները

Արա Հակոբյան («Բանանց») - 20

Արամ Ոսկանյան («Միկա») - 8

Էդգար Մանուչարյան («Փյունիկ») - 8

Արամ Հակոբյան («Բանանց») - 7

Լեւոն Փաչաջյան («Փյունիկ») - 7


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4