Շվեյցարիայի առաջնության 3-րդ տուրում Արթուր Պետրոսյանը բացեց իր գոլերի թիվը «Ցյուրիխում»։ Սակայն այդ գոլը թիմին չփրկեց «Յանգ բոյզի» հետ խաղում գրանցված պարտությունից (1-2)։ «Ցյուրիխը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ եզրափակում է աղյուսակը։ Իսկ ահա, Հարություն Վարդանյանն ու «Սերվետի» իր խաղընկերները չափազանց հաջող են մեկնարկելՙ տոնելով միայն հաղթանակներ։ Այս անգամ «Սերվետը» խոշոր հաշվով (5-1) պարտության մատնեց «Թունին» եւ 9 միավորով գլխավորում է աղյուսակը։