ԿԲ խորհուրդը հուլիսի 25-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանվեց տարեկան 10 տոկոս, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 20 տոկոս, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 5 տոկոս։
ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ֆինանսական շուկայում ԿԲ գործառնությունների տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ ԿԲ խորհրդի հուլիսի 11-ի նիստում ընդունված որոշման հիմնավորումը։ «Հունիսի 27-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակը եւ ֆինանսական շուկայի միտումները հետեւյալն էին.
Մակրոտնտեսական իրավիճակը։ Ըստ ՀՀ ԿԲ դիտարկումների, հունիսի 27-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1.2% դեֆլյացիաՙ նախորդ ժամանակահատվածի 2.1% դեֆլյացիայի պարագայում։
Բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են 979 մլն դրամՙ նախորդ ժամանակահատվածի 874 մլն դրամի դիմաց։
Դրամավարկային քաղաքականություն։ Հունիսի 27-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածի ծրագրավորման համաձայն փողի բազան պետք է աճեր 166 մլն դրամով եւ հուլիսի 10-ի դրությամբ կազմեր 99 մլրդ 637 մլն դրամ։
Փաստացի արդյունքներով գրանցվել են շեղումներ, եւ փողի բազան հուլիսի 10-ի դրությամբ կազմել է 98 մլրդ 318 մլն դրամ։
ԶԱԱ-ի ցուցանիշը շեղվել է ծրագրայինիցՙ 115 մլն դրամ նվազման դիմաց աճելով 6 մլրդ 853 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է եղել 2 մլրդ 617 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ստացմամբ (Լինսի հիմնադրամ), 4 մլրդ 60 մլն դրամի այլ փոխարկումներովՙ մեկ բանկից գնած արտարժույթի հետեւանքով։ Հաշվետու ժամանակահատվածում վճարվել են նաեւ 113 մլն դրամի չափով արտաքին պարտքի տոկոսագումարներ։
Ծրագրավորման համաձայն նախատեսվել էր ԶՆԱ-ի 281 մլն դրամի չափով աճ, սակայն արձանագրվել է 8 մլրդ 6 մլն դրամի նվազում։ Շեղումը պայմանավորված է հետեւյալ բաղադրատարրերի փոփոխությամբՙ կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը նվազել է 6 մլրդ 380 մլն դրամովՙ ծրագրված 1 մլրդ 568 մլն դրամի նվազման փոխարեն, բանկերի պարտավորություններըՙ 2 մլրդ 630 մլն դրամովՙ ի հաշիվ ավանդների զուտ մարման։ Զուտ այլ ակտիվներն աճել են 1 մլրդ 4 մլն դրամով։ Կառավարության պարտավորությունների փոփոխությունն իր հերթին պայմանավորված է եղել 4 մլրդ 243 մլն դրամի կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի կուտակմամբ, կառավարության դեպոզիտների 2 մլրդ 137 մլն դրամի աճով։
Հուլիսի 4-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածն (առանց կուտակված տոկոսների) աճել է 4 մլրդ 769 մլն դրամով եւ կազմել 198 մլրդ 750 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 2 մլրդ 440 մլն դրամով, իսկ ավանդներըՙ 2 մլրդ 597 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 138 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 1 մլրդ 656 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 130 մլն դրամով եւ կազմել 43 մլրդ 195 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածն աճել է 4 մլրդ 501 մլն դրամով եւ հուլիսի 10-ին կազմել 118 մլրդ 630 մլն դրամ։
Ֆինանսական շուկայի միտումները։ Հունիսի 27-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 15,326 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ մոտ 14.4 մլրդ դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները։
Ներքին արժութային շուկա։ ՀՀ ԿԲ կողմից վաճառվել է 77 հազ. ԱՄՆ դոլարՙ 588.90 դրամ փոխարժեքով եւ գնվել 9 մլն 155 հազ. ԱՄՆ դոլարՙ 578.99 դրամ փոխարժեքով։
Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 100.1 մլն ԱՄՆ դոլար, որից 56.5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 43.6 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 583.10 եւ 584.01 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեքավորվել է 0.36%-ովՙ 585.16 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 583.02 դրամի։
ՊՊ առաջնային շուկա։ Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի 1 թողարկումՙ 2 մլրդ դրամ ծավալով։ Վերջինիս նկատմամբ պահանջարկը կազմել է 3 մլրդ 381 մլն դրամ (169.05%) եւ ձեւավորվել է 17.43% եկամտաբերություն։ Այս ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է 900 մլն դրամ ծավալի պետական պարտատոմսերի հետգնումՙ 10.60% եկամտաբերությամբ։
ՊՊ երկրորդային շուկա։ Իրականացվել է 2 մլրդ 479 մլն դրամի գործարքՙ 12.91% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 730 մլն դրամի գործարքՙ 13.29%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 749 մլն դրամի գործարքՙ 12.02%-ով։
Միջբանկային ռեպո գործառնություններ։ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 6 մլրդ 830 մլն դրամՙ 7.04% միջին կշռված փոխարժեքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 4 մլրդ 164 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 7.11%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 666 մլն դրամ ծավալով գործարքՙ 6.94%-ով։
Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում։ Ս.թ. հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ ԶԱԱ-ի ցուցանիշը, ծրագրավորման համաձայն, կաճի 3 մլրդ 544 մլն դրամովՙ հիմնականում 3 մլրդ 974 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ավելացման արդյունքում։ Նախատեսվում է նաեւ 96 մլն դրամով արտաքին պարտքի տոկոսագումարների վճարում եւ 334 մլն դրամի այլ փոխարկումներ։
Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը կնվազի 857 մլն դրամովՙ հիմնականում կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի 643 մլն դրամի նվազման եւ 1 մլրդ 500 մլն դրամ կառավարության դեպոզիտների աճի արդյունքում։ Բանկերի պարտավորությունները կաճեն 980 մլն դրամովՙ ավանդների զուտ մարման հաշվին եւ ժամանակաշրջանի վերջում կկազմեն 4 մլրդ 600 մլն դրամ։ Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 457 մլն դրամով աճին։
Արդյունքում, երկշաբաթվա ընթացքում փողի բազան կաճի 4 մլրդ դրամով եւ կկազմի 102 մլրդ 319 մլն դրամ։
Ելնելով ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ձեւավորված միտումներից եւ նախորդ ժամանակահատվածում ակտիվ կիրառված ավանդային մշտական հնարավորության գործիքիՙ գործող տոկոսադրույքով վերաձեւակերպումների ակնկալիքներիցՙ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 10%, լոմբարդային վարկերի տոկոսադրույքըՙ 20% եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքըՙ 5%։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն