«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան նվազել է 918 մլն դրամով եւ հուլիսի 24-ին կազմել 101 մլրդ 832 մլն դրամ։ Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 31 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 949 մլն դրամով։

Հուլիսի 11-18-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 294 մլն դրամով եւ հուլիսի 18-ին կազմել 201 մլրդ 75 մլն դրամ (ընդգրկված են 22 բանկերի ցուցանիշները)։ Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1 մլրդ 939 մլն դրամով եւ կազմել 83 մլրդ 350 մլն դրամ։ Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 1 մլրդ 387 մլն դրամով եւ կազմել 24 մլրդ 137 մլն դրամ։ Ժամկետային, խնայողական եւ արտարժութային ավանդները նվազել են 258 մլն դրամով եւ կազմել 93 մլրդ 589 մլն դրամ։ Արտարժույթով ավանդներն աճել են 1 մլրդ 58 մլն դրամով եւ կազմել 81 մլրդ 461 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 38 մլրդ 508 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ աճել են 886 մլն դրամով), ժամկետայիններըՙ 42 մլրդ 952 մլն դրամ (աճըՙ 171 մլն դրամ)։

Ֆինանսական շուկա

Հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել են 700 մլն դրամի 46-շաբաթյա ՊՊՙ 10.5648 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, եւ 500 մլն դրամի 49-շաբաթյա ՊՊՙ 10.5957 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։

Նշված ժամանակահատվածում ԿԲ-ը ներգրավել է 750 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով եւ մարել 1 մլրդ 205 մլն դրամի ավանդՙ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով։

Արտարժույթի շուկա

Հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժեքավորվել է 0.51 տոկոսովՙ 577.52 դրամից հասնելով 574.61 դրամի։

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 30,952 հազ ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 574.92 դրամ։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4