«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԳՆԴԱՊԵՏ Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

Առավել խոշոր չափերի կաշառակերություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներքին անվտանգության վարչության եւ ՀՀ զինվորական դատախազության փոխգործակցությամբ իրականացված միջոցառումների արդյունքում առավել խոշոր չափերի կաշառակերության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով կալանավորվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Ն. Մխիթարյանը։

Մխիթարյանի աշխատասենյակում եւ բնակարանում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են անօրինական ճանապարհով ձեռք բերված երեք ինքնաձիգ եւ ռազմամթերք։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը վարում է ՀՀ զինվորական դատախազությունը։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4