«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2003-07-25 | #142, 2003-07-26 | #143, 2003-07-29


ՄԱԳԱԴԱՆԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՑՎԵՏԿՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մագադանի մարզի նահանգապետ Վալենտին Ցվետկովի սպանությունն «այսօր արդեն բացահայտված Է»։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նատալյա Վեշնյակովան։

Նրա խոսքերով, Մագադանի մարզի նահանգապետ Վալենտին Ցվետկովի սպանության մեջ կասկածվող հինգ անձինք հայտարարված են դաշնային որոնման մեջ։ Դրանք են Յուրի Ռաշկինը, Ալեքսանդր Զախարովը, Մարտին Բաբաքյոսյանը, Սերգեյ Գորդիենկոն եւ Մասիս Ախունցը։

Բացի այդ, հաղորդել Է Վեշնյակովան, ձերբակալված Է նահանգապետի սպանությանը մեղսակից լինելու մեջ կասկածվող եւս մեկ անձնավորություն։ Անցած ուրբաթ օրը ձերբակալվել Է Սերգեյ Ֆիլիպենկոն։ Հունիսին ձերբակալել Էին Արթուր Անիսիմովին, որը նույնպես կասկածվում Է Ցվետկովի սպանությանը մեղսակից լինելու մեջ։

Մագադանի մարզի նահանգապետ Վալենտին Ցվետկովը գնդակահարվել Էր անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին Մոսկվայումՙ Նովի Արբատում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4