«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2003-07-26 | #143, 2003-07-29 | #144, 2003-07-30


100-ԱՄՅԱԿԻ ՄԵԴԱԼՙ ԱՂԱՆ ԱՐՔ. ԲԱԼԻՈԶՅԱՆԻՆ

Սիդնեյից (Ավստրալիա) էլ. փոստով հաղորդում են, որ հուլիսի 24-ին Ուիլոուբիի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր նիստի ընթացքում հարյուրամյակի մեդալ է շնորհվել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Աղան արք. Բալիոզյանին։ Հանդիսությանը, որը նվիրված է եղել որպես դաշնային պետություն Ավստրալիայի գոյության 100-ամյակին, ներկա են գտնվել կառավարական եւ համայնքային բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ավստրալիայի վարչապետ Ջոն Հոուարդի կարգադրությամբ ստեղծված հարյուրամյակի մեդալը շնորհվում է նրանց, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել դաշնային պետության կայացման առաջին 100-ամյակի գործին։

«Նրանք, ովքեր ներդրում են կատարում, ավելի շատ բան են վերցնում կյանքից։ Հաջողությունը չափվում է այն պատրաստակամությամբ, որ մարդիկ ունեն ուրիշների կյանքն առավել բարվոք դարձնելու համար, Դուք լրիվ արժանի եք այս մեդալին», ասված է հոգեւոր հորն ուղղված շնորհավորական նամակում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4