2003 թ. հուլիսի 28-ին ձերբակալվել է հուլիսի 11-ին Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում տեղի ունեցած սպանությունների մասնակից, ՀՀ քր. օր. 15-99 հոդ. 6-րդ կետի եւ 232 հոդ. 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Արտյոմ Մակարյանը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը։