Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորանք է հղել ԹՄՄ նորընտիր նախագահ Ռուբեն Միրզախանյանին։ Թեքեյան մշակութային միության նախագահ ընտրվելու առթիվ Ռ. Միրզախանյանին ի սրտե շնորհավորելովՙ Ա. Աբրահամյանը մասնավորապես գրում է.
«1947 թվականին ստեղծված ԹՄՄի ությունը հսկայական դեր է խաղացել հայկական սփյուռքի մշակութային եւ լուսավորական գործունեության մեջ։ 1991 թվականից այն աշխատանք է ծավալել նաեւ հայրենիքում։
Վստահ եմ, որ հմտորեն զուգորդելով Ձեր կազմակերպչական ունակություններն ու բարձր պրոֆեսիոնալիզմը, Դուք անձամբ կնպաստեք կազմակերպության գործունեության որակական կատարելագործմանը»։
Այնուհետեւ ուղերձում նշվում է, որ Ռուսաստանի հայերի միությունը ԹՄՄ-ի հետ «ակտիվորեն կգործակցի ի շահ հայ ժողովրդի, հանուն ազգային մշակույթի զարգացման»։