ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ամերիկյան կողմի կարծիքով, վրացական շուկայում «Գազպրոմի» հայտնվելը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել Բաքու-Էրզրում գազատարի նախագծի իրականացման ճանապարհին, քանի որ ռուսական ընկերությունը, Վրաստանի մայրուղային գազատարները նրանց հանձնելու դեպքում, կարող է շրջափակել ադրբեջանական «երկնագույն վառելիքի» տարանցումը դեպի Թուրքիա։ Ինչպես ընդգծել է նախագահ Է. Շեւարդնաձեն, Վրաստանը մտադիր չէ խոչընդոտներ հարուցել Բաքու-Էրզրում նախագծի իրականացման ճանապարհին, քանի որ հույս ունի 2-3 տարի անց Ադրբեջանից ստանալ էժան եւ բարձրորակ գազ։ «Վրաստանը անվճար կստանա տրանզիտային գազի 5%-ը եւ մեր երկրի էներգաանվտանգության հարցը կհանվի օրակարգից», կարծում է վրաց պետության առաջնորդը։