«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2003-07-29 | #144, 2003-07-30 | #145, 2003-07-31


Մ. ԳՐՈՍՄԱՆ. «ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԾԱՌԱՅԵԼ»

ԱՆԿԱՐԱ, 30 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարկ Գրոսմանը հայտարարել է, որ քանի Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) գործում է Հյուսիսային Իրաքում, թուրքական զինուժը այդ տարածաշրջանում չի կարող ծառայություն կատարել։

CNN Turk հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշելով, որ Թուրքիան պետք է պահ առաջ կայացնի Իրաք թուրքական զինուժ ուղարկելու մասին որոշումը, Գրոսմանն ասել է, որ պետք է վերջ դրվի Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցություն/Քրդստանի անկախության եւ ժողովրդավարության կոնգրես (PKK/KADED) կազմակերպության գործունեությանը։ Գրոսմանը մեծ կարեւորություն է տվել թուրք-ամերիկյան կապերի նորացմանը եւ նշելով, որ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած բանաձեւի համաձայն, Իրաքի ժամանակավոր ղեկավարության կողմից թուրքական զինուժին հրավեր տալու դեպքում, ավելի կհեշտանա այդ տարածաշրջան թուրքական զինուժ ուղարկելու մասին խորհրդարանից թույլատրություն ստանալու խնդիրը, ասել է, որ նախատեսվում է սեպտեմբերին ավելի մեծացնել Իրաքում տեղակայվելիք խաղաղարար ուժերի ընդհանուր քանակը։

Ամերիկացի դիվանագետը ասել է, որ եթե թուրքական կառավարությունը այս անգամ էլ չկարողանա ապահովել իրաքյան հարցով ԱՄՆ-ի առաջարկությունը, ապա դա վերջնականապես կհիասթափեցնի ամերիկացիներին եւ ավելացրել, որ, այնուամենայնիվ, դա կլինի Թուրքիայի «որոշումն ու ընտրությունը»։ Լրագրողի այն հարցին, թե թուրքական զորամիավորումները կարո՞ղ են ծառայություն կատարել Հյուսիսային Իրաքում, Գրոսմանն ասել է, թե կասկածում է դրանում, քանի որ PKK-ի առկայության դեպքում թուրքական զինվորների այդ տարածաշրջանում չլինելը շահավետ կլինի բոլոր կողմերի համար եւ ավելացրել, որ շուտով լուծվելու է PKK/KADEK-ի Հյուսիսային Իրաքից հանելու հարցը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4