«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2003-07-29 | #144, 2003-07-30 | #145, 2003-07-31


ՀԱԿՈԲ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ՍՏԱՑԱՎ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԳՐՈՄՈՎԻՑ

Երեկ մերձմոսկովյան Չեխով քաղաքում հոյակերտ «Օլիմպիյսկի» մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովը UAMO ընկերության սեփականատեր 4 եղբայրներից կրտսերին հանձնեց «Մարզի կառուցման մեջ ներդրած ավանդի համար» շնորհակալագիր եւ ծաղկեփունջ։

Կապույտ ապակուց սարքված մարզահամալիրի արդիական շենքը նախատեսված է 3 հազար հանդիսականի համար եւ բաղկացած է 2 դահլիճից, լողավազանից, բարերից ու ռեստորաններից։ Այստեղ կարող են միաժամանակ մարզվել 300 մարզիկներ։

UAMO հայտնի ֆիրման այդ համալիրը կառուցել է Մոսկվայի մարզումՙ սպորտին աջակցելու նահանգապետական ծրագրի շրջանակներում։

Բորիս Գրոմովից եւ մի քանի հազար հյուրերից բացի, «Օլիմպիյսկի» մարզահամալիրի բացմանը ներկա էին նաեւ ՌԴ ազգային սպորտկոմիտեի նախագահ Վյաչեսլավ Ֆետիսովը, ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը։

Ի դեպ, Մոսկվայում եւ մարզում նմանօրինակ կառույցների շինարարությունը հրատապ է նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանի մայրաքաղաքը հավակնում է այստեղ անցկացնել 2012 թ. ամառային օլիմպիական խաղերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4