«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2003-07-31 | #146, 2003-08-01 | #147, 2003-08-02


ՑՈՒՑԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

¬ Բա՜րի օր, հարեւան ջան, նկատե՞լ ես Երեւանի շենքերից մի քանիսի վրա ինչ գովազդ է ամրացված. «Այս շենքը կառուցել է Սուքիասյանների ընտանիքը»։

¬Է՜, իրենց շահի համար կառուցել են, իրենց աչքը լույս, ժողովրդին ինչո՞ւ են զանգ խփում։

¬ Հավանաբար մի բան շփոթում են... տեղ չի հասել... Լազարյանները, Մանթաշյանները, Նուբար փաշան, Ալեք Մանուկյանը, Կարագյոզյանները, մյուս հայրենանվերները կառուցել, նվիրել են ժողովրդին, եւ երախտապարտ սերունդներն են շենքի վրա համապատասխան խոսքեր գրել։

¬ Սպասի՛ր, միգուցե Սուքիասյանները նպատակ ունեն իրենց շենքերից մեկը նվիրելո՞ւ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանին, նրա կիսակործան շենքի փոխարեն...

¬ Չէ՜ մի հա՜... շատ հեռու գնացիր... երեւի սա մի ձեւի «տեսե՜ք, տեսե՜ք» է...

¬ Գոնե նրանք միշտ էլ ուղեւոր մարդիկ են եղել։ Իսկական վախը այն է, որ շուտով որոշ շենքերի վրա կկարդանք. «Այս շենքը կառուցել է երկրորդ բաղնիքի նախկին քիսաչի Մստոն»։ Մի ուրիշ շենքի վրա էլ կկարդանք. «Այս շենքը կառուցել է գոռվետկի Ծգուլի տղա գել Մայիսը»։

¬ Լա՜վ, բա գծի տերը որտե՞ղ պիտի գրի...

¬ Դե նա էլ Ազգային ժողովի շենքի պատին կգրի. «Գծի տերը ես եմ, հըլը թող մեկը փորձի գիծ մտնի... ե՛ս...», Մեղա՜ Աստծո։

***

Կորել է հայ ժողովրդի համբերության բաժակը (գողացել են, որ չլցվի)։ Թերահավատներին առաջարկում ենք այցելել կայարանամերձ հրապարակ։

ՇԻԼԱՉԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4