«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԶԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

Երեկ, այն բանից հետո, երբ իսրայելական գաղտնի ծառայությունները պայթեցրին պաղեստինյան ծայրահեղական կազմակերպություններից «Համասի» ղեկավարներից Իսմայիլ Աբու Շանաբի ավտոմեքենան, որի հետեւանքով նա զոհվեց իր երկու թիկնապահների հետ, «Համաս» կազմակերպությունը հայտարարեց, որ ուժը կորցրած է համարում հուլիսին իսրայելական կողմի հետ կնքած հրադադարի համաձայնությունը։ «Համասի» հայտարարությանն անմիջապես հետեւեց պաղեստինյան մեկ այլ կազմակերպությանՙ «Ալ Աքսայի մարտիրոսների բրիգադի» նույնանման հայտարարությունը։ Այսպիսով մեծ հարցականի տակ դրվեց խաղաղության «ուղեցույցի» հետագա ճակատագիրը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4