«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆԸ ՈՂՋ ԵՎ ԱՌՈՂՋ Է

Նախորդ օրերի հակասական տեղեկությունները երեկ վերջապես հստակվեցինՙ «Ազգը» Նյու Յորքից, մեծահամբավ ֆոտոլրագրող Հերրի Գունդակչյանից տեղեկացավ, որ ազգակից Բենոն Սեւանը հրաշքով է փրկվել երկուշաբթի օրը Բաղդադի «Կանալ» հյուրանոցում տեղակայված ՄԱԿ-ի ներկայացուցչության դեմ կատարված ահաբեկչական պայթեցումից։ Ինչպես հաղորդեց Հերրին եւ ինչպես իր երեկվա համարում գրել է «Նյու Յորք թայմսը» վկայակոչելով Բենոն Սեւանի տիկնոջը, հայ բարձրաստիճան դիվանագետն իր գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի վերջում խորհրդակցության համար մի քանի րոպեով դուրս է եկել գրասենյակից եւ հենց այդ պահին տեղի է ունեցել պայթյունը։ Բենոն Սեւանի գրասենյակն ավերակույտի է վերածվել, ինչը հավանաբար ենթադրել է տվել, թե նա էլ է 23 զոհերի ճակատագիրը կրել։ Սեւանի տիկինը տեղեկացրել է, որ ամուսնու հետ հեռախոսակապ ունեցել է։

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը մեկ րոպե լռությամբ հարգեց պայթյունից զոհված 23 աշխատակիցների հիշատակը, անուն առ անուն նշեց նրանց արժանիքները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4