«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ԲՆԱԿՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՏՐՎԵՑԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ

Կառավարությունը երեկ 122 փախստական ընտանիքների անհատույց սեփականաշնորհեց նրանց կողմից օգտագործվող բնակտարածքները։ Նման կերպ բնակարանային խնդիրը վերջին 3 տարվա ընթացքում լուծած փախստականների ընտանիքների թիվը հասավ 273-ի։ Այս մասին երեկ տեղեկացրեց փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը։ Նա նաեւ նշեց, որ շուտով եւս 70 ընտանիք սեփականության իրավունքով կստանա իր բնակտարածքները։

Գագիկ Եգանյանը հայտնեց, որ համաձայն 1997 թ. տվյալների, Հայաստանում բնակվում է 310 հազար փախստական։ Նրանցից 64 հազարն ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Բնակարանով ապահովվածության կարիք ունի 11 հազար 500 ընտանիք։ Դրանցից առավել անապահով 3500-ի բնակարանով ապահովման հոգսն իր վրա է վերցրել պետությունը։ Այդ ծրագրի արժեքն է 20 մլն դոլար։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4