«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ԱՊՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ ՉԻ ԿՏՐՎՈՒՄ

Գրեթե 7 ամիս ապօրինաբար ձերբակալված Հակոբ Ճարոյանի քրեական գործը Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանից ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան։ Ընդ որում, դատավարությունն այդ ընթացքում այդպես էլ չսկսվեց, ինչը քր. գործի անհիմն եւ սարքովի լինելու եւս մեկ, անուղղակի ապացույցն է։

Գեղարքունիքի մարզի դատախազության, մասնավորապես Հովսեփ Սարգսյանի եւ Վարդան Ավետիսյանիՙ կեղծ ապացույցների հիման վրա սարքած գործն այդ մարզի առաջին ատյանի դատարանում չլսելու պատճառը մարզի դատախազ Ա. Մարգարյանին գրած նամակում Հակոբ Ճարոյանը համարում է դատավորներիՙ դատախազության ճնշմանը չենթարկվելու ցանկությունը։ Գործն իր վարույթն ընդունած առաջին դատավորը ինքնաբացարկ հայտնեց, 2-րդին բացարկ հայտնեցին մեղադրողն ու այսպես կոչված տուժողըՙ Ճոճկան գյուղի գյուղապետ Վարուժան Թամազյանը, իսկ 3-րդն այդ գործն ուղարկեց Լոռու մարզ։

Այդուհանդերձ, Հակոբ Ճարոյանը համոզված է, որ իրականությունը բացահայտվելու է եւ մեղադրանք է հարուցվելու «տուժողի» դեմ։ Դրանից էլ, ըստ նամակագրի, վախենում է Գեղարքունիքի մարզի դատախազությունը, քանի ու այդ դեպքում «տուժողը» խոսելու է...

«Առաջարկում եմ Ձեզ, Լոռու մարզի դատախազին խնդրելու եւ նրա աշխատողներին անհարմար վիճակի մեջ դնելու փոխարեն որպես մեղադրողներ քր. գործը հարուցող Հովսեփ Սարգսյանին ու մեղադրական եզրակացությունը կազմող Վարդան Ավետիսյանին դատարան ուղարկեք։ Դուք էլ որպես գլխավոր մեղադրող եկեք։ Կարող եք չկասկածել, որ օրենսդրական քառյակիդ (գումարած «տուժողը») միասին կհաղթեմ, իմ անմեղությունը կհիմնավորեմ, կապացուցեմ, որ կեղծ ու շինծու ապացույցները «տուժողի» եւ դատախազության աշխատակիցների օգնությամբ են ստեղծվել», նշում է Հակոբ Ճարոյանը եւ համոզմունք հայտնում, որ ինքը հասնելու է իրականության բացահայտմանը, ինչպես նաեւ իրական հանցագործներին պատժելուն։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4