ԲԱՔՈՒ, 25 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում պաշտոնապես հրապարակվել է պետական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով նախագահության թեկնածուների ելույթների ժամանակացույցը։ Երեքշաբթի, ժամը 21-ին Հեյդար Ալիեւի հերթն է։ Հաջորդ օրը պիտի ելույթ ունենա Իլհամ Ալիեւը։ Այդ առնչությամբ «Ենի մուսավաթ» թերթը գրում է, թե «բոլորդ պատրաստ եղեք օգոստոսի 27-ին. գործադիր իշխանությունները զգուշացված են, որ այդ օրը շատ կարեւոր բան է տեղի ունենալու»։ Ըստ թերթի, այդ օրը բեմականացվելու է Ալիեւի վերադարձը Ադրբեջան։