Թեհրանում սկսել է հրատարակվել հայկական մի նոր պարբերաթերթ «Խօսնակ» անունով։ Հրատարակիչն է Իրանահայ ազգային եւ մշակութային միությունը, որն ազգային ու հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել Իրանի մայրաքաղաքում։ Առանձին հանդիսություններով նշվել են Վարդանանց եւ Մայրերի տոները, կազմակերպվել են շրջապտույտներ երիտասարդ-երիտասարդուհիների համար, ցուցադրվել են հայկական ժապավեններ։ Ըստ լուրը հաղորդող «Ապագայ» շաբաթաթերթի, նոր պարբերականի էջերում տեղ են գտել միության աշխատանքները, համայնքային կյանքը եւ հասարակական անցուդարձերին առնչվող գրություններ։
Հ. Ծ