Համահայկական խաղերի եռակի չեմպիոն
Ինչպես եւ Համահայկական նախորդ երկու խաղերում, այս անգամ էլ թենիսի տղամարդկանց մրցաշարում իր հավասարը չուներ ՀՀ բազմակի չեմպիոն Հարություն Սոֆյանը։ Նա 3-րդ անգամ դարձավ Համահայկական խաղերի հաղթող։ Եզրափակիչում Սոֆյանի մրցակիցն էր երեւանցի Հայկ Զոհրանյանը։ Առաջին խաղափուլում Հայկը վերելքով խաղաց եւ կարողացավ հաղթել 6-3 հաշվով։ Սակայն 2-րդ խաղափուլում Սոֆյանը վերադասավորելով ուժերը, ռեւանշ վերցրեց (6-2)։ Վճռորոշ 3-րդ խաղափուլը համառ պայքարից հետո ավարտվեց Սոֆյանի հաղթանակով (7-5), որն էլ շահեց մրցախաղը։ Բրոնզե մեդալը նվաճեց երեւանցի Ալեքսանդր Հարությունյանը։
Զուգախաղում Հարություն Սոֆյան-Հայկ Զոհրանյան զույգը մրցակցությունից դուրս էր։ Հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, նրանք նվաճեցին ոսկե մեդալները։