Մասնագետներից շատերի կարծիքով, վոլեյբոլի տղամարդկանց եզրափակիչում ոսկե մեդալների համար պայքար էր ծավալվելու Երեւանի եւ Վանաձորի վոլեյբոլիստների միջեւ։ Սակայն վանաձորցիների ճանապարհը եզրափակիչում փակեցին ստամբուլցիները, որոնք կիսաեզրափակիչում անակնկալ մատուցեցինՙ հաղթելով 3-0 հաշվով։ Բայց վճռական խաղում Ստամբուլի թիմը չկարողացավ լուրջ մրցակցություն ցույց տալ Երեւանի վոլեյբոլիստներինՙ զիջելով 0-3 հաշվով։ Այն, ինչ չհաջողվեց Ստամբուլից ժամանած տղաներին, իրականացրին աղջիկները, որոնք նվաճեցին չեմպիոնի կոչումըՙ 3-1 հաշվով հաղթելով Սիսիանի թիմին։ Բրոնզե մեդալները նվաճեցին Թեհրանի վոլեյբոլիստուհիները, որոնք 3-0 հաշվով պարտության մատնեցին երեւանցիներին։