«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵԿՑԵՑ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ

Ֆուտզալի եզրափակիչում Համահայկական 3-րդ խաղերի չեմպիոնի կոչումը վիճարկեցին Երեւանի եւ Վանաձորի թիմերը, որոնք մասնակցում են ՀՀ առաջնությանը։ Մրցակիցները միմյանց քաջածանոթ էին եւ խաղը սկսեցին առանց հետախուզության։ Առաջինը հաջողության հասան երեւանցիները։ 13-րդ րոպեին հաշիվը բացեց Արթուր Դանիելյանը, ապա թիմի ավագ Կարեն Միքայելյանը կրկնապատկեց այն։ Մինչեւ ընդմիջում Արարատ Մանվելյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ 2-րդ խաղակեսում երեւանցիների առավելությունն ավելի նկատելի դարձավ, որոնք եւս 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Այդ գոլերին վանաձորցիները պատասխանեցին միայն մեկով։ Հաղթելով 5-2 հաշվով, Երեւանի թիմն արժանացավ չեմպիոնի կոչմանը։

Բավական հետաքրքրական պայքար ծավալվեց բրոնզե մեդալների համար, որոնց հավակնում էին Թբիլիսիի եւ Սան Պաուլոյի ֆուտբոլիստները։ Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին թբիլիսցիները, որոնք էլ ընդմիջման գնալիս խաղը շահում էին 3-1 հաշվով։ Սակայն 2-րդ խաղակեսում Բրազիլիայի ներկայացուցչին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Հաղթողին որոշեցին 6 մ հարվածները, որոնք ավելի դիպուկ իրացրին Սան Պաուլոյի ֆուտբոլիստները։ Նրանք էլ արժանացան բրոնզե մեդալների։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4