«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ» ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Որոտան-Արփա» թունելի շինարարությունն ավարտված է։ Նախատեսված է կառույցը շահագործել 2003 թվականի հոկտեմբերի սկզբին։ Իսկ մինչ այդ բոլոր թունելախորշերում ապամոնտաժվում են տարբեր տեսակի մալուխները եւ կատարվում են երեսարկման, ցեմենտի ներարկման, ստուգողական, վերահսկողական աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնելով, «Արփա-Սեւան» ԲԲԸ նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց նաեւ, որ տարեսկզբից մինչեւ այժմ կատարվել են 1 միլիարդ 150 միլիոն դրամի աշխատանքներ։ Շինարարությունում ընդգրկված են 600 թունելագործ, որոնց ամսական միջին աշխատավարձը 200 հազար դրամ է։ «Որոտան-Արփա» թունելի շահագործմամբ Սեւանա լիճ կհոսի տարեկան 165 մլն խորանարդ մետր ջուր, որից 100 մլն-ըՙ ոռոգման, իսկ 65 մլն-ըՙ լճի մակարդակի բարձրացման նպատակով։

Հիշեցնենք, որ 1981թ. սկսված թունելի շինարարությունը տարբեր պատճառներով դադարեցվել էր 92 թվականին։ Մինչեւ 1997թ. թունելում կատարվել են բացառապես ջրահեռացման աշխատանքներ եւ միայն 1997-ի սեպտեմբերին վերսկսվել է թունելի շինարարությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4