17-ամյա երեւանցի (Արաբկիր համայնք) գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը երեկ ուշ գիշերին միջազգային ժյուրիի որոշմամբ ընտրվեց 2003 թվականի «Միսս Հայաստան» մրցույթի վերջին փուլ հասած 15 գեղեցկուհիների կազմից։ Նա սովորում է «Ինտերլինգուա» լեզվագիտական համալսարանում։ Մարդկանց մեջ գնահատում է համեստությունն ու բարությունը։ Ազատ ժամանակը սիրում է անցկացնել հետաքրքրական մարդկանց շրջանում։ Սիրում է «Բեռնարդ շոու» հաղորդումը եւ ... Վահան Տերյան։ Սիրում է նաեւ ճանապարհորդել եւ ծանոթանալ տարբեր ժողովուրդների մշակույթներին։ Նշանաբանն էՙ «ներիր, որպեսզի ներվես»։
Հաջորդաբար մյուս մրցանակներին արժանացան Անուշ Գրիգորյանըՙ Գորիսից (18 տարեկան), Լուսինե Սահակյանը Վանաձորից (19 տարեկան), Աննա Գրիգորյանը Երեւանից (Քանաքեռ-Զեյթուն, 20 տարեկան) եւ Էլինա Մամիկոնյանը նույնպես Երեւանից, Նոր Նորք համայնք, (18 տարեկան)։
Մանրամասներըՙ հաջորդիվ։