«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2003-08-23 | #151, 2003-08-26 | #152, 2003-08-27


ԻՆՉՊԵՍ Է «ՋՐԱՇԽԱՐՀԸ» ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ՀՅՈՒՐԵՐԻՆ

Հարգելի խմբագիր

Ձեր ուշադրությանն եմ հանձնում Երեւանի «Ջրաշխարհ» լողավազանի «ազնիվ» վերաբերմունքը հանդեպ օտարերկրյա մեր հայրենակիցների, որոնք եկել են Հայաստան նախՙ տեսնելու Համահայկական խաղերի փառահեղ բացումը, ապա վայելելու հայրենի երկրի տեսարժան վայրերը։ Մեր բարեկամ, պարսկահայ Վարդգես Խաչիկյանը «Ջրաշխարհի» մուտքի մոտ արժանացել է «ամենաբարձր նվերի». «Ջրաշխարհի» պատասխանատուներից երկուսը, առանց հիմնավոր պատճառի, դաժանաբար ծեծի են ենթարկել եւ ջարդել ձեռքը։ Միքայելյանի անվան հիվանդանոցի բժիշկների վկայությամբ, ձեռքն ավելի քան 50 օր պետք է մնա գիպսի մեջ։ Ինչո՞վ բացատրել մեր հայրենակիցների նման վերաբերմունքը հյուրերի նկատմամբ։ Չէ՞ որ հայրենաբնակ մեր ժողովուրդն իր օրինակելի կեցվածքով պիտի հյուրընկալի դրսից եկած մեր հայրենակիցներին, այլ ոչ թե տգեղ վերաբերմուքով նրանց հեռացնի եւ հիասթափեցնի մեր հայրենիքից։ Բնական է, որ նրանց վերադարձն իրենց հոգու խորքում կմնա որպես ոչ հաճելի դրվագ։

Հարգանոքՙ Նահատակ «Եղիա Քեշիշյան» թանգարանի տնօրենություն, Էջմիածին

Հ. Գ. Դեպքը պատահել է 2003 թ. օգոստոսի 19-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4