«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2003-08-23 | #151, 2003-08-26 | #152, 2003-08-27


ԵՐԵՎԱՆԻ ԵՐԵՔ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է ՇՈՒՐՋ 10.000 ՀԻՎԱՆԴ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Երեւանի 3 հոգեբուժարաններում (քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր, Նորքի հոգեկան առողջության հանրապետական կենտրոն եւ Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց) օգոստոսի 20-ի դրությամբ գրանցված է շուրջ 10.000 հիվանդ։ Ըստ նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Նորայր Դարբինյանի, 2002 թ-ի առաջին յոթ ամսում միայն իրենց դիսպանսերը ընդունել է 561, իսկ այս տարվա նույն ամիսներինՙ 577 հիվանդի։ Եղել են նաեւ ընդունման հայտեր (համապատասխանաբարՙ 207 եւ 210), որոնք սակայն չեն ներկայացել։ Ըստ Ն Դարբինյանի, ամենաբարձր ցուցանիշը գրանցված է շիզոֆրենիայով, այժմ դիսպանսերում բուժվում Է այդպիսի 600 հիվանդ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4