Օգտվելով Երեւանում գտնվելու պատեհ առիթից, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի քարտուղար Թորոս Սակերյանը մի շարք այցելություններ ու հանդիպումներ կազմակերպեց առաջիկա սեպտեմբերի 12-ին Ժնեւում կայանալիք խորհրդաժողովի վերաբերյալ։
Օգոստոսի 22-ի միջօրեին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ԵՀՄՖ-ի քարտուղարին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ հայրապետը։ Թորոս Սակերյանը, ստանալով Վեհափառ տիրոջ օրհնությունը, խնդրեց նաեւ աջակցություն Եվրոպայի հայկական համայնքների միավորման եւ համագործակցության աշխատանքներում։
ԵՀՄՖ-ի քարտուղարը նաեւ այցելեց Հայ ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ, վերապատվելի Ռընե Լեւոնյանին։ Նույն օրը երեկոյան ՍԴՀԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ատենապետ Ջորջ Հակոբյանի հետ։ Հիշեցնենք, որ ԵՀՄՖ-ի համագումարին մասնակցելու են նաեւ այս անգամ նոր պատվիրակներ ու կազմակերպություններ մայր հայրենիքից, Արցախից, Ջավախքից եւ սփյուռքից։
Հ. ՄՈՍԿՈՖՅԱՆ, Երեւան