«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2003-08-23 | #151, 2003-08-26 | #152, 2003-08-27


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԷՑ-ԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՉԻ ՆԵՐԳՐԱՎՎԻ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀՀ կառավարությունը Համաշխարհային (ՀԲ) բանկին ներկայացրել է հիմնավորում, ըստ որի Հայաստանի ցանցերի սեփականատեր «Միդլենդ Ռեսուրսըզ Հոլդինգ» ընկերությունը ի վիճակի է ցանցերի կառավարումն իրականացնել առանց մասնավոր օպերատորի։ Ինչպես հայտնեց ՀԲ Երեւանի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, բանկը այդ հիմնավորումն ընդունել է ի գիտություն։ Նշենք, որ ՀԲ-ի պահանջով անցյալ տարի «Միդլենդ Ռեսուրսըզը» ցանցերի տեխնիկական կառավարման համար մրցույթ էր հայտարարել։ Հաղթող էր ճանաչվել Հարավկորեական «Դեյվու Էնջիներինգ» ընկերությունը, որն արդեն անցկացրել է ցանցերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4