ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Սեպտեմբերի 5-20-ը ԼՂՀ զոհված ազատամարտիկների 20 երեխաներ իրենց հանգիստը կանցկացնեն Հունաստանում։ Ինչպես հայտնեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնից, Հունաստանում արցախցի զոհված ազատամարտիկների երեխաներ են հանգստանում սկսած 1996 թվականից, բացառությամբ 2001 թվականի։