ԱՆԿԱՐԱ, 26 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էրիկ Էդելմանը երեկ իր հավատարմագիրն է հանձնել Թուրքիայի նախագահին։
Ըստ թուրքական «Ռադիկալի», Էդելմանը փոխարինելու է եկել պաշտոնավարությունը Թուրքիայում ավարտած Ռոբերտ Փիրսոնին։ Կոլումբիա նահանգում 1952 թ-ին ծնված Էդելմանի մայրը Ստամբուլից արտագաղթած հրեա է։ ԱՄՆ պետքարտուղարությունում Էդելմանը աշխատում է սկսած 1980 թ-ից։ 1984-1986 թթ. ԽՍՀՄ-ում պաշտոնավարել է որպես ԱՄՆ պետքարտուղարության հատուկ խորհրդական։ 1989-1990 թթ-ին գլխավորել է ԱՄՆ պետքարտուղարության Արեւելյան Եվրոպայի գծով բաժինը։ 1993 թ-ից մինչեւ 2001 թ-ը եղել է Պրահայում ԱՄՆ դեսպանատան խորհրդականը։ 2001-ից մինչեւ Թուրքիայում դեսպան նշանակվելը Էդելմանը եղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդի նախագահի գլխավոր օգնականի ասիստենտը եւ փոխնախագահ Դիկ Չեյնիի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։