ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ներկայումս Հայաստանի տարածքում նորմային մոտ ջերմաստիճան է, օգոստոսի 27-28-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, կդիտվի քամու ուժգնացում։ Այդ օրերին օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի։ Ինչպես հայտնեցին «Հայհիդրոմետ» վարչության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնից, օգոստոսի 29-30-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։ Այս օրերին Արարատյան դաշտավայրում առավելագույն ջերմաստիճանը կլինի 33 աստիճան, նվազագույնըՙ 15, լեռնային շրջաններում համապատասխանաբար 26 եւ 10 աստիճան։