ՍՏՈԿՀՈԼՄ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Սեւրի դաշնագրի 83-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակարպված հավաքույթի մասնակիցները Եվրամիությունից եւ ՄԱԿ-ից պահանջել են վերականգնել Սեւրի դաշնագիրը եւ այն պարտադրել Թուրքիայինՙ ստեղծելով Քրդստան պետություն։ Ըստ Կ. Պոլսում հրատարակվող «Մարմարա» թերթի, հավաքույթին մասնակցել են տարբեր կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ հարցադրումով կազմակերպվել է նաեւ ստորագրահավաք, եւ ցուցակը պետք Է հանձնվի Շվեդիայի արտգործնախարարին։