«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2003-08-26 | #152, 2003-08-27 | #153, 2003-08-28


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԴԵՄ Է ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒՆ

ԲԱՔՈՒ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը դեմ է արտահայտվել հանրապետությունում ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Ադրբեջանում միշտ հանդուրժողական վերաբերմունք է եղել այլ լեզուների, մշակույթների հանդեպ։ Մենք այսօր էլ դեմ չենք մեր հանրապետության տարածքում ռուսերենի կամ այլ լեզուների օգտագործմանն ու տարածմանը։ Սակայն Ադրբեջանի պետական լեզուն ադրբեջաներենն է, եւ այստեղ որեւէ այլ լեզվի չի կարող որեւէ կարգավիճակ տրվել»,- լրագրողներին հայտարարել է Վ.Գուլիեւը։ Նա նշել է, որ նախկին խորհրդային հանրապետություններում ռուսաց լեզվին պետականի կարգավիճակ տալու հարցը քանիցս արծարծվել է ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստերում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4